join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ-ն հյուրընկալեց ԱՄԷ-ի Շարժա քաղաքի «Success Point college»-ից ժամանած հյուրերին

Մայիսի 19-ին միջազգային համագործակցության շրջանակներում Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց ԱՄԷ-ի Շարժա քաղաքի «Success Point college»-ի Մարքեթինգի և PR-ի ղեկավարին, դասախոսներին, իրենց ուսումը ԱԲՀ-ում շարունակել ցանկացող ուսանողներին և նրանց ծնողներին: Այցելությունն ուներ ճանաչողական բնույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծեց երկուստեք համագործակցության կարևորությունը՝ վստահեցնելով, որ ներկաներն իրենց ընտրության հարցում չեն սխալվել: Այցի ընթացքում հյուրերը շրջայց կատարելով համալսարանում՝ ծանոթացան համալսարանի պայմաններին, այդ թվում նաև կրթական, տեխնոլոգիական և լաբորատոր ռեսուրսներին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ