join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

  • Գլխավոր
  • brd
  • ԱԲՀ
  • brd
  • Հայտարարություններ
  • brd
  • Ավանդական բժշկության համալսարանն անդամակցել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը

Ավանդական բժշկության համալսարանն անդամակցել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը

Հարգելի՛ գործընկերներ, դասախոսներ և ուսանողներ, տեղեկացնենք, որ այս տարի լրանում է Ավանդական բժշկության համալսարանի 30 ամյակը: Նախատեսվում են մի շարք հանդիպումներ, սեմինարներ, մշակութային ու մարզական հոբելյանական միջոցառումներ, ինչպես նաև գրքերի շնորհանդեսներ և այլն: Տեղեկացնենք նաև, որ համալսարանը հոբելյանական տարուն ընդառաջ արդեն իսկ անդամակցել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը, որի շնորհիվ հնարավորություն ենք ստացել օգտվել էլեկտրոնային ռեսուրսների լայն տեսականուց: Այժմ Taylor & Francis-ը բացել է մի շարք էլեկտրոնային գրքերի անվճար հասանելիությունը նաև մեզ համար: Գրքերի ցուցակը պարունակում է 644 անուն գիրք ամենատարբեր առարկաների վերաբերյալ՝ բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, բիզնես, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, իրավունք, ճարտարագիտություն, լեզու, գրականություն և այլն։ Էլեկտրոնային գրացանկն ու հղումները ստանալու համար գրեք utmlibrary30@gmail.com էլեկտրոնային հասցեին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ