join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց «Success Point» քոլեջի ներկայացուցիչներին

       2022 թվականի փետրվարի 8-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց «Success Point»  քոլեջի ներկայացուցիչներին, ինչպես նաև քոլեջի առաջին կուրսի ուսանողներին և մի քանի ծնողների։

       Համալսարանը վերոնշյալ քոլեջի հետ ունի համագործակցության պայմանագիր, որի շրջանակում «Success Point»  քոլեջի առաջին կուրսն ավարտված ուսանողները կարող են ուսումը շարունակել ԱԲՀ-ում։

       Այցի նպատակն էր ծանոթանալ համալսարանի հետ, նրա առաքելությանը, համալսարանի պայմաններին և կրթական միջավայրին։

      Ուսանողներին ողջունեցին և իրենց հուզող հարցերին պատասխանեցին Ավանդական բժշկության համալսարանի ռեկտոր պարոն Նորիկ Սարիբեկյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արսեն Մինասյանը, Որակի ապահովման և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Արայիկ Գյոզալյանը, դեկան Անահիտ Կարապետյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Անի Սարգսյանը և «Campus International»կազմակերպության տնօրեն Աշոկ Կարուվարաթոդին։

       Հյուրերի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԲՀ-ում սովորող տարբեր ազգերի ուսանողներ, որոնք ավելի մանրամասն խոսեցին համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսանողական կյանքի, կրթական և սոցիալական կարիքներին  վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։

       «Success Point»  քոլեջի ներկայացուցիչները առանձին հանդիպում ունեցան ԱԲՀ-ի ռեկտոր պարոն Նորիկ Սարիբեկյանի հետ, և  հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հեռանկարային հարցեր։

       Վերջում հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին համալսարանում և դրական տպավորություններով հեռացան համալսարանից։ Այցի շրջանակում այցելելու են նաև Հայաստանի տեսարժան վայրեր։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ