join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Study Medicine Europe

Օտարերկրյա բժշկական բուհերում կրթվել ցանկացող ապագա ուսանողներին աջակցելու գործում «Study Medicine Europe»-ը առաջատար դեր ունի: Կազմակերպությունը գրասենյակներ ունի Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում և Կիպրոսում: Այն աչքի է ընկնում տարբեր երկրների դիմորդներին Եվրոպայի ամենահեղինակավոր բժշկական համալսարաններում տեղավորելու  փորձառությամբ: Վերջինս, երաշխավորում Ձեր առաջին քայլերը, որոնք ուղղված  են երազանքների իրականացմանը:

Կազմակերպությունը պաշտոնապես ներկայացնում է Բուլղարիայի և Ռումինիայի մի շարք բժշկական հաստատություններ, որոնք առաջարկում են բակալավրի և ասպիրանտուրայի անգլերենով և ֆրանսերենով  ծրագրեր ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիայի և անասնաբուժության ոլորտներում, և նրանք հաճախ ուսանողների խնդիրներով դիմում  են տեղական քաղաքացիական ծառայություններին:

«Study Medicine Europe»-ը մատուցում է համաշխարհային կարգի պրեմիում ծառայություններ՝ առցանց դիմելու պահից մինչև համալսարանն ավարտելը: Կազմակերպությունը լիարժեք հետևում է հայտերի ընթացքին և հատուկ արտոնագրված է ընդունելության փաստաթղթերը նախարարության համապատասխան բաժիններ հանձնելու համար՝ ապահովելով ուսանողների դիմումների արագ և հաջող ընթացքը՝ այդպիսով բացառելով սխալների հնարավորությունը:

Կառույցն իր հիմնադրման օրվանից կրթական ծառայություններ է մատուցել բազմաթիվ ուսանողների, որոնցից շատերն այժմ հայտնի բժիշկ-գիտնականներ են, պետական և մասնավոր ոլորտում հաջողակ ձեռնարկատերեր կամ ղեկավարներ: Նրանց համբավի հիմքում ազնվությունն է, հարգանքն ու մատուցած բարձրորակ ծառայությունները:

Ձե՛ր ապագան մեզ համար  առաջնահերթություն է:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բազմաթիվ ուսանողներին, ովքեր վստահել են մեզ: Հուսով ենք, որ նրանք ևս կհամալրեն այն ուսանողների շարքերը, ովքեր գոհ  են մեր ծառայություններից և սիրով առաջարկում են դիմել միայն «Study Medicine Europe»-ին:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ