join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

«Հայոց պատմության» գործնական դաս` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Վերջերս, Ավանդական բժշկության համալսարանի «Հումանիտար առարկաների ամբիոնը» 1-ին կուրսեցիների համար կազմակերպեց «Հայոց պատմության» գործնական դաս` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Թանգարանում մշտապես ցուցադրված են Ուրարտուի պատմության, տնտեսության, ճարտարապետության ու կերպարվեստի, ոռոգման և ամրաշինական աշխատանքների, որմնանկարչության, խեցեգործության և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ:

Թանգարանային այլ հավաքածուներին, ինչպես նաև Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին հանրությանը ծանոթացնելու համար արգելոց-թանգարանը պարբերաբար կազմակերպում է նաև այլ ցուցադրություններ:

Այցի շրջանակում այս ամենը մանրամասն ուսանողներին ներկայացրեց «Հումանաիտար առարկաների ամբիոնի» դասախոս, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը` ավելի ամրապնդելով դասախոսությունից ստացած գիտելիքները:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ