ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ավանդական բժշկության համալսարանը բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության առաջատար կրթօջախ է, որի գործունեությունը նպատակաուղղված է բժշկական կրթության ազգային և տարածաշրջանային եզակի և նախադեպը չունեցող, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, բանիմաց, բարձր բարոյականությամբ օժտված, բժիշկ-հիվանդ հարաբերության մեջ իրենց դերը գիտակցող բժիշկների պատրաստմանը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ավանդական բժշկության համալսարանը ձգտում է դառնալ հաստատություն, որն
Ավանդական բժշկության համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին:
Ավանդական Բժշկության Համալսարանը, լինելով տարածաշրջանում եզակի և նախադեպը չունեցող առաջատար կրթօջախներից մեկը, իր առանձնահատկությամբ տարբերվում է մյուս բժշկական բուհերից: Իր գործունեության ողջ ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն ձգտել են իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: Դասախոսական կազմը համալրված է մանկավարժական, մասնագիտական բազմամյա փորձառություն ունեցող, հանրապետությունում և նրա շրջանակներից դուրս ճանաչված գիտնականներով, դասախոսներով, բժիշկներով, որոնց աշխատանքի շնորհիվ ԱԲՀ-ն այսօր ունի մեծ հեղինակություն և իր արժանի տեղն է զբաղեցնում հանրապետության բուհական համակարգում:
Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի նոր որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բժիշկ- մասնագետներ, որոնք ժամանակակից բժշկությանը զուգահեռ տիրապետում են նաև գիտական փորձով հաստատված ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդներին: Շրջանավարտները, ցուցաբերելով կլինիկական ճկուն մտածելակերպ, ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները կիրառում են պրակտիկ գործունեության ընթացքում՝ զուգակցելով ժամանակակից և ավանդական բժշկության ախտորոշման և բուժման մեթոդները, զարգացնելով 21-րդ դարի բժշկությունը ինտեգրման ուղով:
Դարերի պատմություն ունեցող ավանդական բժշկությունը գիտական մակարդակով բժշկական բուհական ուսումնական գործընթացում ներդնելու նախաձեռնությունը, ինչպես նաև ինտեգրատիվ բժշկության զարգացման բնագավառում ունեցած ծառայությունը լավագույնս արժևորվել է 1998թ. Կիպրոսում կազմակերպված միջազգային կոնֆերանսում` գնահատվելով որպես ինտեգրատիվ բժշկության մասնագետներ պատրաստելու առաջին և առաջավոր փորձ:
Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ. (Լիցենզիա N0002, Պետական հավատարմագիր N 129), շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:
Համալսարանը համագործակցում է հանրապետության և օտարերկրյա հաստատությունների ու կազմակերպությունների հետ:
Մենք աշխատում ենք հասարակության բարեկեցության համար: