join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Օտարերկրյա դիմորդներին

ԱԲՀ-ում օտարերկրացիները բարձրագույն մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված  ուսուցման առկա ձևով:

ԱԲՀ ընդունված օտարերկրյա ուսանողների համար ուսուցումը կազմակերպվում է գրական հայերենով կամ օտար լեզվով /անգլերեն, ռուսերեն/:

ԱԲՀ կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են առնվազն ՀՀ միջնակարգ կրթության մակարդակին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ /ատեստատ, վկայական/:

Մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ԱԲՀ կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/:

ԱԲՀ-ում օտարերկրացի դիմորդների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության և գիտելիքների ստուգման /այդ թվում՝ նաև հետագա ուսուցման լեզվի իմացության/ հիման վրա: 

Հետագա ուսուցման լեզվին կամ ԱԲՀ-ի համապատասխան մասնագիտության ընդունելության համար նախատեսված քննական առարկաներին չտիրապետող օտարերկրացիները կարող են ուսուցումն անցնել համալսարանի նախապատրաստական դասընթացում:

Գիտելիքների ստուգումների արդյունքների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել առաջին կուրս:

Գիտելիքների ստուգումն անցկացվում է ԱԲՀ-ի կողմից սահմանված գիտելիքների ստուգման կարգով՝  ՀՀ միջնակարգ կրթական ծրագրով:

Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

ԱԲՀ-ում գործող կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը:

ԱԲՀ օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից՝ փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց հետո, ՀՀ Կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա, ԱԲՀ ղեկավարի հրամանով:

ԱԲՀ օտարերկրացիների ընդունելության ժամկետները սահմանվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. դիմում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով
  2. նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ՝ համաձայն ձևի
  3. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն  տեղեկանքը կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և /կամ/ մկրտության վկայական
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը
  6. 3x4 չափսի 4 լուսանկար
  7. ինքնակենսագրություն /CV/՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով

Նախատեսված փաստաթղթերն ընդունվում են   քննարկման՝ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կողմից համապատասխան փաստաթղթերի հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

Փաստաթղթերը նախարարություն են ներկայացվում ՝

  1. դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.
  2. ԱԲՀ-ի  կողմից.
  3. օտարերկրյա  պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
  4. փոստով /այդ թվում՝ էլեկտրոնային փոստով/՝ նախարարության պաշտոնական հասցեով:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ