join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ 2020-2021 ուս. տարվա «Բուժական» և «Ստոմատոլոգիա» ֆակուլտետների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնումը

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Ավանդական բժշկության համալսարանի 2020-2021 ուս. տարվա «Բուժական» և «Ստոմատոլոգիա» ֆակուլտետների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը…

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ավանդական բժշկության համալսարանի անձնակազմը սրտանց շնորհավորում է ձեզ բուհն ավարտելու կապակցությամբ:

Հպարտ ենք, որ ԱԲՀ-ն շուրջ 30 տարվա իր գործունեության ընթացքում տվել է հրաշալի և բարձր որակավորմամբ մասնագետներ, ովքեր ծառայում ու ծառայելու են բժշկի վեհ առաքելությանը: Հիմա հերթը ձե՛րն է, որ հարազատ կրթօջախում ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնեք հանրության առողջության վերագտման ու պահպանման անգնահատելի գործին՝ արդարացնելով համալսարանի հույսերը:

Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, հպարտացե՛ք նրանով, քանզի այն աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունն է: 

Ձեր կարևոր ու անգնահատելի գործում՝ բարի երթ ու կանաչ ճանապարհ ենք մաղթում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ