join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

ԱԲՀ-ում ստորագրվել է հերթական համագործակցության համաձայնագիրը

Նոյեմբերի 16-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվեց կրթության և գիտության ոլորտի շրջանակներում համագործակցության համաձայնագիր: Նախատեսվում է՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այդ թվում նաև՝գիտաշխատողների վերապատրաստումներ, ինչպես նաև համատեղ կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների կազմակերպում, ուսանողների փոխանակում, մասնագիտական ​​պրակտիկաների անցկացում:

Տեղեկացնենք, որ Ավանդական բժշկության համալսարանի և Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է  նաև համատեղ հետազոտական ​​նախագծերի իրականացում,  մասնագիտական կրթական համակարգի զարգացման նորարարական մոդելների մշակում (ըստ ժամանակացույցի) և այլն:

 ԱԲՀ Գիտական խորհրդի որոշմամբ Բելառուսի Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի «Նորմալ ֆիզիոլոգիայի» ամբիոնի վարիչ Վիկտոր Զինչուկին շնորհվեց պատվավոր պրոֆեսորի կոչում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ