join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

  • Գլխավոր
  • brd
  • Սան-Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան Դայան Բարբերի դասախոսությունը՝ Ավանդական բժշկության համալսարանում

Սան-Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան Դայան Բարբերի դասախոսությունը՝ Ավանդական բժշկության համալսարանում

Ավանդական բժշկության համալսարանում երկար տարիներ արդեն ավանդույթ է դարձել օտարերկրացի բժիշկ–մասնագետների կողմից դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների անցկացումը:

Սեպտեմբերի 13-ին հերթական դասախոսությունը կարդաց Կալիֆորնիա նահանգի Սան -Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան, բ.գ.դ. Դայան Բարբերը: Դասախոսության թեման էր՝ «Բնային բջջիջների նշանակությունը բժշկական հետազոտությունների և վերականգնողական բժշկության բնագավառում, դրանց կարևորագույն դերը որոշ հիվանդությունների բուժման մեջ»:

Ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրությամբ  լսեցին դասախոսությունը, տրվեցին հետաքրքրող և  կարևոր հարցեր:

Դայան Բարբերը համալսարանից հեռացավ տպավորված՝ խոստանալով հաջորդ այցի ժամանակ հանդես գալ դասախոսությունների  այլ թեմաներով:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ