join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Պարբերականներ

Ուսումնական գործընթացին  նպաստելու նպատակով՝ ԱԲՀ գրադարանը համագործակցում է մի շարք էլեկտրոնային գրադարանների հետ:

Համալսարանի ուշադրության կենտրոնում է միջազգային էլեկտրոնային ռեսուրսների լայն տեսականուց ուսանողներին օգտվելու հնարավորության ընձեռումը: Այս առիթով, ԱԲՀ գրադարանը պարբերաբար ձեռք է բերում էլեկտրոնային շտեմարանների անվճար մուտքեր, ինչպես նաև՝ բաժանորդագրվում  էլեկտրոնային հանրահայտ մի շարք ամսագրերի, այդ թվում նաև՝ բժշկական:

Ստորև ներկայացվում է համալսարանականներին  անվճար օգտվելու իրավունք ընձեռած էլեկտրոնային մի շարք ամսագրերի,  լրատվական էլեկտրոնային շտեմարանների ցանկը՝

Կազմակերպության անվանումը

Հղումը

Polpred.com Media Review

https://www.polpred.com/              

Taylor & Francis

https://taylorandfrancis.com/

The company of Biologists /COB Journals/

https://www.biologists.com/

ERS Journals

https://erj.ersjournals.com/

IWA Publishings Journals

https://iwaponline.com/

MSP journals 

https://msp.org/publications/

ASTM COMPASSABSTRACT & NON-STANDART CONTENT

https://ru.astm.org/

e-Duke Journals Scholarly collection/ Duke university press journals

https://www.dukeupress.edu/Information-For/Librarians/Electronic-Products/e-Duke-Journals-Scholarly-Collections

Edvard Elgal journals

https://www.e-elgar.com/products/journals/

IMechE Journals

https://www.imeche.org/library-archive/search-our-library-and-digital-resources/proceedings-of-the-imeche

OpenEdition Freemium for jornals

https://www.openedition.org/14043?lang=en

Royal society journals

https://royalsocietypublishing.org/journal/rsos

Royal society journals

https://royalsocietypublishing.org/journal/rsos

Sage premier collection

https://journals.sagepub.com/

Bentham Science Publishers

https://benthamscience.com/

  1. SAGE Premier ամսագրերի ժողովածուն պարունակում է միջազգային առաջատար հեղինակավոր ամսագրեր` բժշկության, հումանիտար, սոցիալական գիտությունների, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտներում: 2019թ. տվյալներով հավաքածուն ներառում է 1.093 վերնագիր, այդ թվում ՝ 74 նոր հանդես:
    «SAGE Journals» պլատֆորմի միջոցով հասանելի են ավելի քան 470,000 հոդվածներ:
  2. Royal Society Journals հավաքածուն իր մեջ ներառում է 9 անուն բարձր հեղինակություն ունեցող ամսագրեր ֆիզիկական և կենսաբանական գիտություններին առնչվող: Նրա բաժանորդները կարող են օտվել «Royal Society's Digital Archive»-ից, որում նյութեր կան՝ սկսած 1665 թվականից:
  3. IMechE Journals SAGE Publishing-ի կողմից հրատարակված «IMechE Journals»-ն առաջարկում է 18 անուն գիտական ամսագիր մեխանիկական ինժեներության թեմաներով: «IMechE» ամսագրերն ընդգրկում են մեքենաշինության բոլոր ոլորտները: Յուրաքանչյուր ամսագիր կենտրոնացած է ինժեներության մի բնագավառի վրա, որոնք ունեն իրենց խմբագրական խորհուրդը, որտեղ բոլոր խմբագիրներն էլ առաջատար ինժեներներ են: Ընդգրկելով թեմաների հսկայական ծավալ՝ էներգետիկայից մինչև սպորտային ճարտարագիտություն և տեխնոլոգիա, այս ամսագրերը կազմում են ցանկացած ինժեներական հավաքածուի էական մաս:
  4. Edward Elgar Publishing-ի էլեկտրոնային գրքերի հավաքածուները ներառում են ավելի քան 750 անուն գիրք՝ բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությունների վերբարյալ, այդ թվում՝ առողջապահություն, ֆինանսներ, տնտեսագիտություն,  կորպորատիվ կառավարում, հասարակական և սոցիալական քաղաքականություն, միգրացիա, մտավոր սեփականություն, շրջակա միջավայրի աշխարհագրություն, էներգետիկ քաղաքականություն, հետազոտության մեթոդներ, շրջակա միջավայրի նկատմամբ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, տրանսպորտ և այլն: Հավաքածուն ներառում է գիտական մենագրություններ, ձեռնարկներ, հանրագիտարաններ և տեղեկատու գրքեր:
  5. «E-Duke Journals Scholarly Scholarly» հավաքածուն առցանց մուտք է ապահովում «Duke University Press»-ի ամսագրերին հումանիտար և սոցիալական գիտություններում:
    Ամսագրերում հասանելի են հոդվածներ հետևյալ բնագավառներում՝ գենդերային և սեռականության ուսումնասիրություններ, մարդաբանություն, արվեստի և արվեստի պատմություն, տնտեսագիտություն, կրթություն, բնապահպանական հումանիտար գիտություններ, ազգագրագիտություն, գեղարվեստական գրականություն և պոեզիա, կինո և մեդիա ուսումնասիրություններ,  սոցիոլոգիա և այլն:
  6. ASTM Compass-ը արդյունաբերության առաջատար ստանդարտների և տեխնիկական տեղեկատվության հսկայական հավաքածու է: Այն էական ռեսուրս է ցանկացած տեխնիկական համալսարանի, գրադարանի կամ հետազոտական և զարգացման կենտրոնի համար: Ստանդարտների իմացությունը և հասկացողությունը իրական առավելություն է տալիս ոլորտն ուսումնասիրող ուսանողներին:
  7. OpenEdition Freemium Journals- Հումանիտար և սոցիալական գիտությունների 175 միջազային ամսագրեր բաց են տարբեր ֆորմատներով տարբեր էլեկտրոնային կրիչների համար։ Հրատարակությունների 80%-ը ֆրանսերեն են, կան նաև անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն:
  8. «Polpred.com Media Review» լրատվական էլեկտրոնային շտեմարան- ռուսալեզու այս շտեմարանը ներառում է վերջին  25 տարիների ընթացքում տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված միլիոնավոր հոդվածներ, կարևոր նյութեր և հարցազրույցներ ավելի քան  25000 առաջին դեմքերից, որոնք խմբավորված են ըստ 110 ոլորտների՝ ներառյալ բժշկականը: 

 

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ